Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է ընթերցվում։ Առավոտյան ԱԺ էին եկել միայն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը (երկուսն էլ «Իմ քայլից» են)։

Լրագրողների հարցին՝ գո՞հ է պատգամավորների նման վերաբերմունքից, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ հարցին:

«Իհարկե, պետք է ուշադրություն դարձնել մեր երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթին։ Բայց հասկանում եմ, որ բոլոր խմբակցությունների պատգամավորներն այժմ շրջում են Երևանի շրջաններով ու ՀՀ մարզերով, որ քարոզչություն իրականացնեն։ Պետք է հաշվի առնել դա», - ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել