Pastinfo.am-ը գրում է.

«Այո, այս ստահակները տարիներ ի վեր խոսում էին այն մասին, որ պետք է Ղարաբաղը տալ, Ղարաբաղից պրծնել, որ Հայաստանում հանգիստ ապրենք»,- այսօր` հունիսի 6-ին, Ջերմուկ քաղաքում «Պատիվ ունեմ» դաշինքի ակտիվի և բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Եվ սրանց համար Ղարաբաղը վզից կախված քար է եղել, մեծ քար: Երբ մենք փորձում էինք բացատրել, որ Հայաստանից զորակոչված զինվորները, այդ թվում Ջերմուկց զորակոչված զինվորները՝ ծառայելով Ղարաբաղում, պաշտպանում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանները:

Հիմա վստահ եմ՝ բոլորդ դրանում համոզվել եք: Սյունեցիներն կումու Գեղարքունի՝ ավելի շատ: Քիչ առաջ, որպեսզի ճշտեմ իմ տեղեկությունները, հարցնում եմ. ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կլոմետր հեռավորության վրա են: Ասում են 10 կիլոմետր հեռավորության վրա: Միթե սա խայտառակություն չէ՞: Ե՞րբ է էսպիսի բան եղել: Իսկ ով է ասել, որ վաղն այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կլոմետր: Ամոթ չէ՞ մեզ:

Սա պրոբլեմ է, որը դեռևս չի ավարտվել: Եվ ինչքան այս ստախոսները, այս կապիտւլյատները մնան իշխանության, միշտ կարելի է ցանկացած անակնկալի սպասել: Միշտ:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել