Շուրջ երկու տասնամյակ գոյոթյուն ունեցող «Արմմոնո» 19-րդ միջազգային թատերական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր շրջանակները՝ ի հայտ
բերելով նոր անուններ ու հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու միջազգային թատերական իրողություններին: 
Հունիսի 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Վարդգես Բարսեղյանի՝ «Նա»  ներկայացման պրեմիերան,
որտեղ գլխավոր հերոսուհուն մարմնավորեց ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Ալեքսանյանը։
BlogNews.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմում է ներկայացման գլխավոր գաղափարի, իր դերի և ապագա ծրագրերի մասին։
«Առաջարկը ստացա  ներկայացման ռեժիսոր Վարդգես Բարսեղյանից, ով մեր թատրոնում որպես դերասան է հանդես գալիս, բայց մասնագիտությամբ ռեժիսոր է։ Ես պիեսին ծանոթ էի և ևս 1-2 անգամ վերընթերցելուց հետո հասկացա, որ թեման ինձ հուզում է։  Պիեսը մենք ներկայացնում ենք այլ մեկնաբանությամբ։ Այդ մեկնաբանության վրա սկզբում ոգևորվել եմ ես, ապա  այդ որգևորությունն ինձ հետ կիսել է Վարդգեսը, և մենք հատիկ առ հատիկ հավաքել ենք պիեսը՝
փոձելով կերպարին տալ նոր շնչառություն  և հանդես գալ կանացի 4 տարբեր կերպարներով»,- նշում է Նարինեն և հավելում,- «Ներկայացման գլխավոր թեման  հասկացված, անտարբերության մատնված, սիրով, տառապանքներով հարուստ մարդն է»։

Մեզ հետ զրույցում Նարինեն նաև պատմում է, որ շուտով երկրպագուներն իրեն կտեսնեն Միքայել Պողոսյանի նոր գեղարվեստական ֆիլմում, որի պայմանական
վերնագիրն է «Հայ, մնա հայ»։ «Զարմանալիորեն և հաճելիորեն ստեղծագործական բեղում շրջանում եմ և շատ ուրախ եմ դրա համար։ Հենց այս պահին
նկարահանվուոմ եմ Միքայել Պողոսյանի գեղարվեստական ֆիլմում։ Շատ ուրախ եմ ու երջանիկ, որ աշխատում եմ Ժիրայր Փափազյանի, Միքայել Պողոսյանի հետ։ Հրաշալի ստեղծագործական պրոցես եմ ապրում։ Պրեմիերան կլինի հավանաբար սեպտեմբերին»,- նշում է դերասանուհին։
Նարինեն Ալեքսանյանը Արսինե Նավասարդյանի և Վարուժան Մանուկյաանի հետ նաև հանդես կգա երիտսարդ ռեժիսորի դիպլոմային աշխատանքում։
«Հուսամ ամեն բան լավ կլինի, և մենք ամառվա մեջ կվայելենք ֆիլմի բերկրանքը։ Ապագայում Ղազանչյանի հետ պետք է
անենք ներկայացում, մեր թատրոնը նույնպես նախատեսել է երաժշտական մեծ նախագիծ, որի մասին կխոսեմ ավելի ուշ»,-ասում է նա։

Այն հարցին, թե դժվար 2020 թվականից հետո ինչ է հարկավոր մարդկանց, ու ինչ պետք է հանդիսատեսին տա թատրոնը, Նարինեն պատասխանում
է․«Հանդիսատեսին, մարդկանց անհրաժեշտ է ճշմարտություն։Հադնիսատեսը  պետք է հասկանա, թե ուր է գնում և ինչ է ուզում։ Ես էլ նրանցից մեկն եմ, ով ցանկանում է
չխաբվել չհիասթափվել, վաղվա օրը տեսնել ու զգալ։ Աշխարհին մաքրություն է պետք մանուկի տեսքով։ Ամեն մեկն իր գործը պետք է սիրի և անի։ Եթե թատրոնը լինի ճշմարիտ արվեստ՝ ինչ-որ մի ասպարեզ կմաքրվի, կշնչի ու գուցե այդ շնչառությունը կտարածվի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել