Աբովյան քաղաքում խոսելով Արցախի հարցի կարգավորումից՝ կապիտուլյանտը կրկին լկտիաբար ստում էր, փորձում էր հիմարացնել հասարակությանը՝ աղավաղելով նախորդ տարիների բանակցությունները։
Միտումնավոր ձախողման տարված բակակցություններով, կապիտուլյանտ Նիկոլը հայ ժողովրդի գլխին պայթեցրեց արյունալի պատերազմը։ Ազգակործան պատուհասի լկտիությունը չափ ու սահման չունի։
Նիկոլը «էշի տեղ դնելով» աբովյանցիներին, ասում է, որ. «...2016-ի հունվարին համանախագահները Հայաստանին ներկայացնում են առաջարկ, իրականում պահանջ, որ Հայաստանը հրաժարվի ԼՂ միջանկյալ կարգավիճակից։ Սա նշանակում է, որ վերջնականորեն հրաժարվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու որեւէ հեռանկարից»։
Հատուկ աբովյանցիների և մեր ժողովրդի համար մեկ անգամ ևս արձանագրենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, բանակցությունները ներառում էին հետևյալ կարևոր հարցերը։ Մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը Լեռնային Ղարաբաղը ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին։ Մասնավորապես՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը, ինքնապաշտպանության սեփական ուժերի, դատարանների և իրավապահ մարմինների հիմնադրումը և նրանց գործառույթների իրականացումը, ԵԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը, ինչպես նաև անդամակցության իրավունքն այն միջազգային կազմնակերպություններում, որոնց համար Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը որպես խոչընդոտ չի դիտարկվի։ Նախատեսվում էր նաև Արցախում ուղղակի արտաքին ներդրումներ, միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան պետությունների ուղղակի օգնություն, ինչպես նաև մուտք միջազգային շուկաներ։ Այդ բոլորը գործնականում նշանակում էր «ստատուս քվո պլյուս։
Բացի այդ, մինչ Արցախի վերջնական կարգավիճակի հարցի լուծումը՝ միջանկյալ կարգավիճակում նախատեսվում էին նաև անվտանգության բազմամակարդակ երաշխիքներ։
Արցախի միջանկյալ կարգավիճակում Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։ Այդ միջանցքի վերջնական կարգավիճակը և լայնությունը պետք է որոշվեին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման համատեքստում։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե 5 կիլոմետրի մասին էր, ինչպես այժմ է, այլ բազմակի անգամ ավելի լայն։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երաշխիքներից, ինչպես նաև խաղաղ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, նախատեսվում էր հինգ՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը, որոնք պետք է ապառազմականացվեին, այսինքն Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է ստեղծվեր ապառազմականացված գոտի և հենց այդ շրջաններում պետք է տեղաբաշխվեին խաղաղապահ ուժերը, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ, այլ ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղում։
Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումից հետո միայն։
Այսինքն՝ մինչև նիկոլի և իր պրոթուրքական դավաճանական քաղաքականության ի հայտ գալը՝ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում, փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
Այս մասին վերջերս, առավել մանրամասն, հրապարակային խոսել էր նաև 2008-18թթ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը։
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի դուրս տված հիմարությունները հերքել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ մասնավորապես ՌԴ ներկայացուցիչ, դեսպան Ի. Պոպովը։
Հուսով եմ, որ Աբովյանում Նիկոլի դուրս տվածը կհերքեն նաև ՀՀ նախկին արտգործնախարարներ Զ. Մնացականյանը և Ա.Այվազյանը։ Երկուսն էլ հրաժարական են տվել նիկոլի՝ ակնհայտ դավաճանական ու հակահայկական քաղաքականության պատճառով։
Եվս մեկ անժխտելի փաստ. եթե նախկինում թուրքերին ձեռնտու լինեին բանակցային հարցերը, ապա սորոսի խողովակով եկած թուրքական փողերը, իշխանափոխություն չէին անի Հայաստանում։ Նիկոլը՝ նախ և առաջ հակաղարաբաղյան թուրքական պրոյեկտ է։
Նիկոլը մահաբեր չարիք է Արցախի և Հայաստանի համար։ Սա անհերքելի փաստ է՝ ապացուցված վերջին երեք տարիների իրողություննորով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել