Էս նկարը օֆիսից նկարեցի նոյեմբերի 7-ին ու տենց էլ մինչ օրս ոչ մի տեղ չեմ հրապարակել։ Սիրուն ու տխուր աշուն էր։
Չհրապարակեցի, որովհետև դրա ժամանակը չէր։ Որովհետև ինչքան էլ սա սիրուն է, բայց դրա սիրտը չկար։
Պատերազմի ավարտից անցել ա 7 ամիս։ Ես մինչ օրս չեմ կարողանում հանգիստ նստել ու մեկուսկես ժամանոց թեկուզ մի ֆիլմ նայել։ Չեմ կարող բացատրել, թե ինչու։ Ներսս տագնապ կա, անորոշության զգացում։ Կիսատ թողած մի գիրքը մինչև վերջացրեցի, ամիսներ տևեց։ Մի տող կարդում էի, 5 րոպե հեռախոսով լուրերն էի կարդում....
Ես, որ այս պատերազմում հարազատ չեմ կորցրել, պատերազմից 7 ամսի անց էլ իմ տեղը չեմ գտնում։ Ու հիմա, որ նայում եմ էդ համերգներին, փառատոններին, ճոխ հարսանիքներին, հասկանում եմ, թե ինչ խորը անդունդն ենք մենք ընկել։ Արժեհամակարգային անդունդը։
Ոչ ոք ձեզ չի ասում սուգ պահեք, ոչ ոք ձեզ չի ասում սև հագած ման եկեք, բայց էն մինիմալ հարգանքը, որ պետք ա լինի թե՛ պետական մակարդակով, թե՛ անհակատական, գոնե դա պահեք։
Մի տարի առանց համերգի, առանց աշխարհացունց հարսանիքների ու առանց փառատոններ նշելու չեք մեռնի, հավատացեք։
Գոնե մի քանի ամիս համբերեք տղերքի տարին դուրս գա։ Մարդ սարսռում ա էս ամենը տեսնելուց։ Դուք էս ինչ տեսակ մարդ եք, տո...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել