Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզի Գեղանիստ համայնքում է:

Բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն առաջարկում է գյուղատնտեսությունը ինտենսիվ դարձնել՝ ոչ միանգամից։ Մաքսիմալ լավ պայմաններ է խոստանում ներդնել ջերմոցային տնտեսույթունում, գյուղացիներին առաջարկում անցնել կաթիլային ոռոգման։

«Մենք մտածում ենք, որ գյուղտնտեսույթունը պետք է այնքան տեխնոլոգիական դառնա, որ1 հա հողի մշակման վրա մարդը նախկինի համեմատ ավելի քիչ զբաղված լինի, իսկ այն աշխատուժը, որ պոտենցյալ կազատվի հողի վրա աշխատելուց, մենք մտածում ենք, որ այդ մարդիկ պետք է հնարավորություն ունենան այլ մասնագիտություններ ձեռք բերել՝ օրինակ՝ IT ոլորտում ներգրավվել»,- ասաց Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել