Starnews.am-ը գրում է.

2013 թվականի հուլիսի 31-ին երկու օր հիվանդանոցում կենաց ու մահու պայքարից հետո կյանքից հեռացավ սիրված հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը : Ավտովթարից հետո, նրա վիճակը վատթարացել էր ու նրան փրկել չհաջողվեց: 

Նա արյունաբանական կենտրոնից «Նաիրի» հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 30-ին` սուր լեյկոզ ախտորոշմամբ, կոմայի մեջ էր, ողջ գիշեր արյան փոխներարկում էր կատարվել: Համակարգչային տոմոգրաֆիան պարզել էր, որ նրա մոտ առկա է գլխուղեղի արյան զեղում:

Մարկ Սաղաթելյանն այն եզակի արտիստներից էր, ում սիրում էին շատերը, դեռ «Մեր բակ»-ից սիրվեց նրա կերպարը և հայտնի կատարումներն Արամոյի հետ: Մարկի անձնական կյանքն էլ կարիերայի պես հաջող էր ընթանում, նա երջանիկ էր իր կնոջ Նունեի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել