168.am-ը գրում է․

Ընկերությունն առաջիկա մեկ ամսվա ընթացքում շտկելու է իրավիճակը:

Samsung Galaxy S21- ի օգտվողները բողոքել են տեսախցիկի վատ աշխատանքից, հատկապես մեծացնելու տարբեր ռեժիմների և մակարդակների միջև անցնելիս:

Խնդրի մասին խոսում են համացանցում մայիսից։

Այժմ, Samsung-ի աջակցության ֆորումներում, ընկերության ինժեներներից մեկը խոսել է  խնդրի մասին. «Մենք հաստատում ենք, որ հետաձգումը տեղի է ունենում, երբ չկա որոշակի հիշողություն կամ հաշվիչ ռեսուրսներ որոշակի գործողության համար, ներառյալ՝ դիմանկարային ռեժիմը»:

Նա նաև հաստատել է, որ Samsung-ն աշխատում է շտկման վրա և ակնկալում է, որ այն կթողարկվի հունիսյան համակարգը թարմացնելու միջոցով:

Հիշեցնենք, որ Samsung-ը 2021 թվականի սկզբին էր ներկայացրել նոր Galaxy S21, S21 + և S21 Ultra սմարթֆոնները:

Սիրարփի Աղաբաբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել