Պատերազմին մասնակից կանոնավոր զորքերի զինծառայողների, պահեստազորայինների, կամավորականների հետ աշխատանքի մեծ ճակատ ունենք։
Հետպատերազմյան փուլում որոշակի աշխատանք տարվել է, սակայն դրանք դեռևս խիստ հեռու են բավարար լինելուց։
Առողջապահական, բարոյահոգեբանական խնդիրներից մինչև հետագայում պետության՝ նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունների սահմանում կամ եղած երաշխիքների ընդլայնում։
Կարծում եմ՝ հատուկ հանձնաժողովների միջոցով պետք է ծավալուն աշխատանք տանել պատերազմի ակտիվ մասնակից և այսօր էլ ծառայության մեջ գտնվող զինծառայողների՝ հետագա ծառայությունը ճիշտ տեղում և պայմաններում կազմակերպելու, խիստ անհրաժեշտության դեպքում՝ վաղաժամ զորացրում ապահովելու համար։
Սա բխում է և՛ զորքերի կարգապահության ապահովման, և՛ մարտունակության բարձրացման հրամայականից։
Կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի մասնակիցների առողջական խնդիրների սպասարկումը հետագա տարիներին, որովհետև, ցավոք, մեծ թվով խնդիրներ, դեռ երկար տարիներ զգացնել են տալու և պետությունն այս առումով հսկայական աշխատանք ունի անելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել