«Արցախի պետնախարարի պաշտոնում իր սանիկ Արտակ Բեգլարյանին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը երեկ երկար խոսել է նրա «մասնագիտական և մարդկային որակներից»։ Ասել է․ «Կասկած չի կարող լինել, որ պետնախարարի համար ավելի համապատասխան թեկնածու հնարավոր չէր գտնել»։ Պետնախարարն է համակարգում 4 նախարարի գործունեությունը՝ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի, առողջապահության, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի։

Մի՞թե Արցախում ավելի ճկուն և աշխատունակ պաշտոնյաներ չկան՝ հարցրինք Արցախի ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Ասաց՝ Արցախի նախագահն առաջնորդվում է նեղ անձնական շահով, նրան պետության շահը քիչ է հուզում․ «Եթե նկատել եք՝ ինքը նոր դեմքերի չի նշանակում, ռոտացիա է անում, որ նոր մարդ չմտնի պետական համակարգ, չտեսնի՝ ինչ են արել այս երկրի բյուջեի հետ, թե չէ կխելագարվի։ Իմացեք՝ Արցախում որևէ պաշտոնյա ինքնուրույն որոշում չի ընդունում, Արայիկ Հարությունյանն է որոշում, թե ով ինչ և երբ պետք է անի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել