Ուսումնասիրել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ներկյացրած հայտարարգրերը և դուրս բերել նրա եկամուտները 2018-2020 թվականների համար։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայտարարագիր 2018 թվականին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու ժամանակ և դրանից հետո ամեն տարի՝ ներառյալ 2020 թվականին ունեցած եկամուտները։
Նշենք, որ այստեղ միայն փաստեր են, որոնք նախարարն ինքն է հայտարարագրում և ներկայացնում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Ցանկացողները կարող են իրենք ուսումնասիրել և տեսնել Պապիկյանի եկամուտների շեշտակի աճը։

No description available.

Սուրեն Պապիկյանը ստանձնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը 2018-05-11-ին, իսկ պաշտոնի ստանձման հայտարարգիրը ներկայացրել է 08-06-2018-ին։
Հայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները բաժնում Պապիկյանը ներկայացրել է հետևյալ թվերը՝


Այսինքն 2018 թվականի հունվարի մեկից մինչ պաշտոնը ստանձնելու պահը Պապիկյանն ունեցել է 1.801.139 ՀՀ դրամ աշխատանքի վարձատրություն։


2018 թվականի տարեկան հայտարարգրում Պապիկյանը հայտարարգրել է հետևյալ թվերը՝


 Ընդամենը 8,827,168 ՀՀ դրամ


2019 թվականի տարեկան հայտարարգրում Պապիկյանի ներկայացրած եկամուտները՝



2019 թվականի եկամուտներից հանում ենք վարկով վերցրած գումարները ու ներկայացնում ենք միայն որպես նախարար ստացած գումարները՝ 17.964.783 և հհ ֆինանսների նախարարությունից ստացած 1.131.850 դրամը։ Ստացվում է որ 2019 թվականի ընթացքում Պապիկյանը նախարար աշխատելու համար ստացել է ՝ 19.096.633 ՀՀ դրամ։



2020 թվականին Պապիկյանի հայտարարգրում հետևյալ թվերն են՝



Այստեղ նույնպես վարկերը չենք հաշվում։ Ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում որպես նախարար Պապիկյանը ստացել է ՝ 22.731.752 ՀՀ դրամ։


Այսպիսով մինչ նախարար նշանակվելը՝ 2018 թվականի հունվարից՝ Պապիկյանը որպես եկամուտ աշխատավարձիցցունեցել է՝ 1.801.139 ՀՀ դրամ

2018 թվականին  8.827.168 ՀՀ դրամ
2019 թվականին՝ 19.096.633 ՀՀ դրամ
2020 թվականին՝ 22.731.752 ՀՀ դրամ

Աշխատավարձից բացի Պապիկյանը 2018 թվականի հայտարարգրում չի ներկայացրել, որ որևէ հողամաս ունի, իսկ արդեն 2019 թվականի հայտարարգրում նշված է, որ ունի 3 հողամաս Լոռիում, որոնք սակայն նշված է, որ ձեռք է բերել 2003 թվականին։ Սակայն թե ինչու 2018 թվականին Պապիկյանը չի հայտարարգրել 2003 թվականին ձեռք բերած հողամասերը, պարզ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել