Pastinfo.am-ը գրում է.

Ռուսաստան բանակցությունների են ուղարկել մի անձնավորության, որը երկու շաբաթ սահմանագծման հարցով բանակցություններ է վարում, իսկ արդյունքում տեսնում ենք՝ նոր գերիներ են վերցնում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

Նշենք, որ այս պահին զինծառայողների հարազատները ՌԴ դեսպանատան մոտ են, որտեղ պահանջում են վերադարձնել գերիներին։

Բորիս Ավագյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Ռուսաստան գերիների հարցով բանակցությունների պետք է ուղարկեին ՊՆ-ից այլ գեներալի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։

«Արմեն Աբազյանն ինձ հրավիրել է և ասել, որ եթե կարող է ինչ-որ բանով աջակցել այն գործողություններին, որոնք կնպաստեն երեխաների վերադարձին, ապա կանի դա։ Սա շատ հայրենասիրական քայլ էր և զարմացած էի։ Ադրբեջանական կողմից Ռուսաստան բանակցությունների է գնացել Սուլթանովը, ով Ալիևի աջ ձեռքն է։ Ադրբեջանական կողմն ինչքան լուրջ է պատրաստվում այդ բանակցություններին, իսկ մեր կողմից գնացել են ինչ-որ մարդիկ, որոնք 2 շաբաթում անգամ սահմանագծման հարցում չկարողացան բանակցությունների գալ ։ Կան բազմաթիվ ծնողներ, որոնք ստույգ տեղեկություններ ունեն, թե որտեղ են գտնվում իրենց երեխաները։ Ո՞վ է զբաղվում այդ ամենով»,-նշեց Բորիս Ավագյանը։

Վերջինս, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ հայկական կողմի համար շահեկան փաստաթուղթ են ստորագրելու, նկատեց՝ շատ լավ թուղթն այն է, որը ստորագրելուց հետո գերեվարվածները կվերադառնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել