Pastinfo.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ բաներ է խոստացել և հիմա բերում են թուղթը, որտեղ գրված են նրա խոստումները և ասում, որ ստորագրի։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։

«Ես ունեմ տեղեկություններ, որ այդ խոստումներն ադրբեջանական կողմին տրվել են։ Մենք տեսնում ենք, և նա էլ խոստովանեց։ Լավ է՝ գոնե Միքայել Մինասյանը եսիմ որտեղից այդ փաստաթղթերը ճարում, հրապարակում է և գոնե այդպես ենք իմանում։ Հրապարակում է, մյուս օրն էլ վարչապետի պաշտոնակատարն ասում է՝ ճիշտ է ասում, իսկապես կա լավ թուղթ։ Ի՞նչն է լավ։ 7 ամիս է՝ խոսք ես տալիս, որ երեխեքը հետ են գալու, ու՞ր են։ Երբ այդ երեխաները վերադառնան, խոստանում եմ՝ այնպիսի բաներ կհրապարակեմ։ Ուղղակի հասկանում եմ, որ կարող է վնասել նրանց վերադարձին, դրա համար չեմ հրապարակում, թե ինչ պատճառով են նրանք այնտեղ գերության մեջ հայտնվել»,-ասաց Բորիս Ավագյանը՝ խոստանալով գերիների վերադարձից հետո խոսել այդ ամենի մասին, որոնց վերաբերյալ քրեական գործեր կլինեն։

Հարցին՝ արդյոք ԱԱԾ-ում տեղյակ են այդ մասին, Բորիս Ավագյանն ասաց, որ այնտեղ ամեն ինչից էլ տեղյակ են։

Բորիս Ավագյանը նկատեց՝ իշխանությունն անընդհատ խոստումներ է տալիս, որ հարցը կլուծեն, սակայն գերեվարվածները չկան. «Միայն տեսնում ենք, որ դիակներ են պահել։ Այդպես պետք է պահեի՞ն մեր երեխաների դիակները։ Արժանի էի՞ն այդ երեխաները։ Պատերազմի ժամանակ, որ կանգնում ու ասում էր՝ հարգելիներս գնացեք կռվեք հայրենիքի համար, հիմա այս երեխաները, որ գնացել ու մահացել են, սրան է՞ին արժանի»,-ասաց Բորիս Ավագյանը՝ հավելելով, որ իրենց հույսը մնացել է ՌԴ-ի աջակցությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել