Hraparak.am-ը գրում է.

Մոսկվայից մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին:

Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը:

Ռուսաստանի կողմից մասնակցում է Ռուստամ Մուրադովը, ով մի քանի օր է Մոսկվայում է հենց այդ նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել