«Վլադիմիր Կարապետյանը նշանակվեց Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Նրա անցած ուղին դասական օրինակ է, թե ինչպես է սկզբունքային մարդը հրաժարվում իր սկզբունքներից և մաս կազմում իշխանություններին։ 2008-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ մի խումբ դիվանագետների հետ, Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցության համար զրկվեց աշխատանքից՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը խախտելու հիմքով։ Նա ՀԱԿ անդամ էր և Տեր-Պետրոսյանի թիմի հետ էր երկար տարիներ։ 2018-ի հեղափոխությունից հետո ՀԱԿ շատ անդամներ հարեցին Նիկոլ Փաշինյանի թիմին և նույնիսկ պաշտոններ ստացան, բայց քչերը խզեցին կապերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։

Այսօր, երբ ՀՀ առաջին նախագահն արմատական ընդդիմություն է, Նիկոլ Փաշինյանի մրցակիցը և նրա հեռացումը համարում է օրախնդիր Հայաստանի համար, իսկ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարական է տալիս և ոչ երկիմաստ հայտարարություն անում, որ վտանգված են մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը, Վլադիմիր Կարապետյանը ստանձնում է փաշինյանական իշխանության դեսպանի պաշտոնը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել