Tert.am-ը գրում է.

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզի 35-ամյա բնակիչ Յին Չենգը սոցցանցում իր սիրելի վիդեո-խաղը որոնելիս պատահաբար տեսանյութ է տեսնում, որում նկատում է իր կնոջն ուրիշ տղամարդու հետ ամուսնանալիս:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինացի վերջերս էր ամուսնացել: Ապագա կնոջ՝ Նանայի հետ նա ծանոթացել էր միջնորդի միջոցով: Լի անունով կինը նրանց ծանոթացրել էր, ինչից հետո աղջիկը եկել էր հանդիպելու Յինի և նրա ծնողների հետ:

Երբ ընտանիքը ցանկություն է հայտնել հանդիպելու աղջկա ծնողների հետ, Լին միջամտել է և ասել, որ նրանք զբաղված են շինարարական աշխատանքներով, քանի որ իրենց քաղաքում ուղեկամուրջ է կառուցվում: Բացի այդ, նա տղամարդուն համոզել է Նանայի հետ ամուսնանալ առանց գրանցման՝ միայն ավանդական արարողությամբ: Վերջինս պատճառաբանել է, որ շինարարական ընկերությունն աղջկա ընտանիքին փոխհատուցում է խոստացել ընտանիքի անդամների թվով, իսկ աղջկա ամուսնությունը կխոչընդոտի փոխհատուցում ստանալուն:

Այդպիսով, տղայի ընտանիքը համաձայնել է հետաձգել ամուսնության գրանցումը, սակայն 148 000 յուան (23 500 դոլար) օժիտ է տվել աղջկան, ինչպես նաև զարդեր և այլ նվերներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել