Hraparak.am-ը գրում է.

Երեկ սպանվեց քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի եղբայրը` Արմեն Ասատրյանը։

Մինչ այս պահը հայտնի չեն նրան սպանելու հանգամանքները։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

Հայտնեցին նաեւ, որ գործով ձերբակալվածներ, կասկածյալներ չկան։

Հիշեցնենք` մայիսի 5–ին կրակոցներ էին հնչել Էջմիածնում, որի հետևանքով սպանվել էր Դոն Պիպոյի թիկնապահներից մեկը` 29-ամյա Ռազմիկ Սողոյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել