Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 31-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ 1 օր առաջ մայրաքաղաքի ինչ-որ հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Ռուստամ Ստեփանյանի և Ճամբարակ քաղաքում հաշվառված 41-ամյա Վիլբերտ Սոսյանի միջև ու հավաստի տեղեկություններ են ստացվել, որ երեկ նրանք պետք է հանդիպեն Արաբկիր վարչական շրջանում՝ հետագա պարզաբանումներ ունենալու նպատակով։

Ոստիկանները պարզել են, որ հնարավոր է, որ նրանք լինեն զինված, և տեղի ունենա բախում։

Անձնական խուզարկությամբ Ա. Մելքումյանի մոտ հայտնաբերվել է «Կոլտ» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 8 հատ փամփուշտներով, ով հայտարարել է, որ այն պատկանում է իրեն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ. Սոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախպաատրաստվում։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Ռ. Ստեփանյանը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամն» է, ում համար արդեն, կարծես, «ավանդույթ է դարձել ոստիկանության բաժիններում հանգրվանելու պրակտիկան»։ Նա համարվում է Ազգային ժողովի «Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմը, սակայն տեղեկությունները, թե նրանց բերման ենթարկելուց հետո Ս. Սարգսյանն այցելել է ոստիկանության Արաբկիրի բաժին և սպառնալիքներ ու հայհոյանքներ է ուղղել բաժնի պետի, բաժնի պետի օպերգծով տեղակալի և մյուս ծառայողների հասցեին, իրականությանը չեն համապատասխանում։

SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկություններով՝ Հ. Սարգսյանն այցելել է ոստիկանություն, սակայն ոստիկանության դարպասներից ներս չի մտել։ Երևի մտավախություն է ունեցել, որ եթե ոստիկանները բոլորին բերման ենթարկելիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասած՝ «ասֆալտին են փռել», ու Ռուստամը իր ընկերն է, ապա ինքը անզոր է միջամտելու նյութերի նախապատրաստմանը, քանի որ նախընտրական այս թոհուբոհում հերթական անգամ իր՝ առանց էն էլ զրոյին հավասարեցված ռեյտինգը կընկնի։

Նա Արաբկիրի ոստիկանության դիմաց նույնիսկ բարձրացել է վերգետնյա անցման վրա՝ փորձելով վերևից տեսնի, թե ինչպես են բերման ենթարկվածները բաժին տեղափոխվում, սակայն տեսնելով, որ ոստիկանության բաժնի բակում ծառերը փակում են իր տեսադաշտը, գլխիկոր հեռացել է։ 

Քրեական պատմություններով հարուստ 33-ամյա Ռուստամ Ստեփանյանն է՝ «Չաղ Ռուստամը»

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել