Starnews.am-ը գրում է.

Տարիքային տարբերությամբ սիրավեպերը հազվադեպ հանդիպող չեն, սակայն հանրային մարդկանց դեպքում դրանք ավելի շատ են քննարկվում: Starnews-ն այս անգամ անդրադարձել է այն զույգերին, որոնց համար տարիքային տարբերությունը խնդիր չի հանդիսացել:

Нет описания.

Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյանի և Լուիզա Ներսիսյանի միջև 19 տարվա տարբերություն կա, սակայն դերասանը հույս ունի, որ կինն այդ տարբերությունն այդքան էլ չի զգում: Թոխատյանը պատմում է, որ իրենց միության սկզբնական ժամանակաշրջանում դժվարությունները շատ էին, որովհետև բնույթով ակտիվ, շփվող, հավաքույթներ, երեկույթներ ու կարմիր գորգեր սիրող Լուիզան ձանձրանում էր Թոխատյանի հասուն ընկերների հետ հանդպումներից ու շփումից:

Գրիշա Աղախանյան և Շողեր Թովմասյան

Нет описания.

Գրիշայի Աղախանյանի և Շողեր Թովմասյանի տարիքային տարբերությունը 23 տարի է: Այս առիթով Շողերը մեկ անգամ ասել է. «Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենՔ՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)… Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ ոչ թե 24 տարեկանի, այլ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել: Առանձնապս մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել…»:

Տիգրան Մնացականյան և Մարիամ Հովհաննիսյան

Դերասան Տիգրան Մնացականյանը երկրորդ անգամ է ամուսնացել։ Նրա ընտրյալը Մարիամ Հովհաննիսյանն է, որը մասնագիտությամբ դերասանուհի է, թեև հեռուստադիտողներին շատ հայտնի չէ։ Զույգի տարիքային տարբերությունը 21 տարի է։ Տիգրանն  բաժանվել կնոջից` Լիանայից, որի հետ ամուսնացած է եղել մոտ 15 տարի։ Զույգը երկու երեխա ունի` 14–ամյա Ռոբերտը և 1–ամյա Արինան։

«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։  Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,– հարցազրույցներից մեկում նշել է Մարիամը։

Սոֆի Դևոյան 

Нет описания.

Սոֆի Դևոյանը կրտսերն արդեն բավական ժամանակ է, ինչ ընտրյալ ունի: Ընտրյալի ով լինելը և անունը թաքցնում է, սակայն տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում նրա հետ, որտեղ ցուցադրում է ընտրյալին մասնակի: Հայտնի է միայն, որ Սոֆիի ընտրյալը նրանից մեծ է 17 տարի, նա ներկայումս ապրում է ԱՄՆ-ում, որտեղ վերջերս էլ մեկնել էր պարուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել