Armeniasputnik.am-ը գրում է.

Իտալական «Ռոման» Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով գումարած բոնուսներ։ Այդ մասին Twitterի- իր միկրոբլոգում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։

Նա նշում է, որ 32-ամյա հայ ֆուտբոլիստը պետք է իր որոշման մասին տեղեկացնի 48 ժամվա ընթացքում

Ժոզե Մոուրինյոյի՝ «Գայլերի» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո ավելի հավանական էր համարվում, որ Մխիթարյանն այլ ակումբ կտեղափոխվի։ Նշվում էին նույնիսկ մի քանի ակումբներ՝ «Յուվենտուս» կամ «Միլան»։

Հիշեցնենք, որ 2020/2021 խաղաշրջանում Մխիթարյանը Ա սերիայի լավագույն ռմբարկուն էր «Ռոմայի» կազմում։ Նա 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Մխիթարյանը նաև ներգրավվել է խաղաշրջանի խորհրդանշական հավաքականում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել