«Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջակետ դրեց Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային համագործակցության և հետընտրական կոալիցիա կազմելու գործարքի մասին լուրերին՝ հայտարարելով, թե բացառված է, որ միանա Նիկոլ Փաշինյանի հետ: ԲՀԿ-ի դիրքորոշման կտրուկ կոշտացումը նկատելի դարձավ նույն օրը հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որին մասնակցում էին նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները:

ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը, ի տարբերություն Էդմոն Մարուքյանի, հոտնկայս չդիմավորեց վարչապետի ԺՊ-ին՝ ընդգծելով վերջինիս հանդեպ իրենց վերաբերմունքը: Որոշ տեղեկություններով, սա խոսում է նաև այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը Մոսկվայից ազդակներ է ստացել՝ ռուսները սկսում են բաց խաղալ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել