Pastinfo.am-ը գրում է.

Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է. Այս մասին սահմանային վերջին զարգացումների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Է. Ասրյանը։ 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր ԶՈՒ ստորաբաժանումները նույնպես, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերը և միջոցները վտարել մեր տարածքից՝ սահմանից այն կողմ։

Սկզբում իրավիճակը լարված էր Սև լիճ-Վերիշեն ուղղությամբ՝ Սիսիան-Գորիս ուղղությամբ, գիշերը լարվել է իրադրությունը նաև Կութ-Նորաբակ հատվածում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել