Pastinfo.am-ը գրում է.

«Սյունքիի մարզում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկա, հակառակորդը և մենք նստած ենք նշված հատվածներում»։ Այսօր այս մասին կառավարության միջանցնքներում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը՝ ներկայացնելով իրավիճակը մարզում։

«Ոնց գիտեք՝ տենցա։ Եկել են, խախտել են պետական սահմանը և նստած են նշված տեղերը։ Հիմա թիվը քչացել է՝ չորս հատ պոստ իրենց մոտ է, չորսն էլ՝ մերն են, ամեն պոստում 25 հոգի է։ Սա Սև լճի հատվածում է»։

Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետի հայտարարությանը, թե Սյունիքում ադրբեջանցիների թիվը հասնում է 1000-ի, Պողոսյանը նշեց, որ՝ «երևի Հակոբյանը տարբեր տեղեր գիտի, թե որտեղ են, ինքը դրանց տեղը չգիտի»։

Պողոսյանը հայտնեց, որ Սյունքի հատվածում կրակոցներ չեն եղել, հավելելով, որ Սյունիքում ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։

Դիտարկմանը՝ ինչու հայկական կողմը գերի չի վերցրել ադրբեջանցի զինծառայողների, Պողոսյանը հորդորեց հարցնել ԶՈՒ-ից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել