Pastinfo.am-ը գրում է.

Եթե դու չես ուզում ինքդ քեզ պաշտպանես, որևէ մեկը դա չի անի քո փոխարեն։ Կարող ենք դիմել ՀԱՊԿ, ՄԱԿ ու տարբեր կառույցների, բայց ի՞նչ է տալու դա մեզ, եթե ինքներս մեր պաշտպանության համար չենք իրականացնում բոլոր անհրաժեշտ քայլերը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Արդեն ծիծաղելի է, մենք մեզ չենք պաշտպանում ու ակնկալում ենք, որ ուրիշները գան մեզ պաշտպանեն, մի բան էլ մունաթ ենք գալիս։ Դա տեղին չէ։ Այստեղ եթե կա թիվ մեկ թիրախ, դա ՀՀ զինված ուժերի անկազմակերպվածությունն է, և ԳՇ պետը պետք է պատասխանատվության ենթարկվի այսօրվա մեր սահմանների անձեռմխելիությունը խախտելու համար։ Նա պետք է պատասխանատվության ենթարկվի, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները մեր երկրի ներսում են, իսկ ինքը պատշաճ չի իրականացրել իր աշխատանքները»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Վերջինս նկատեց՝ իշխանության ձեռագիրն է մեղքն ուրիշի վրա բարդելը։

«Եթե ադրբեջանական զինուժի առջև բացել ենք ոչ միայն մեր սիրտը, մեր հոգին, այլև մեր դռները, անխուսափելի է, որ մի օր գալու են։ Ես սա էի ուզում իմ հարցով կանխել, գլխի գցել»,-ասաց պատգամավորը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել