«Իշխանություններն սկսել են ավելի ու ավելի հաճախ կազմակերպել ցուցադրական շոուներ, որպեսզի ցույց տան, թե հանրության մեջ կան մարդիկ, որոնք պատրաստ են քվե տալ իրենց: Օրինակ՝ վերջերս իշխանական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր մի տեսանյութ, ուր իբր պատահական քաղաքացիները Սևան քաղաքում կարծիք էին հայտնում:

Մասնավորաբար, Սևանի շուկայում մի մարդ այնպիսի պաթոսով, էնտուզիազմով ու կրքով էր պաշտպանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նախկիններին, որ կասկածի տեղիք տվեց: Մենք փորձեցինք Սևանում հարցուփորձ անել, և պարզվեց, որ այդ մարդը Աղվան Գրիգորյանն է, որը, մեր աղբյուրի փոխանցմամբ, ամենևին էլ պատահական անցորդ չէր, այլ Սևանի քաղաքային շուկայի տնօրենը:

Ավելին, նա արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի հայրն է:

Սևանում մեր թղթակցին նաև ասել են, որ այս հարցման «անթերիությունը» ապահովել է հենց Աղվան Գրիգորյանը՝ նկարահանման հրավիրելով շուկայի աշխատակիցներին ու իր ծանոթներին, որպեսզի ինտենսիվ գովաբանեն Նիկոլ Փաշինյանին ու քննադատեն «նախկիններին»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել