Անկախությունից ի վեր, մինչև չարաբաստիկ 2018 թվականը, Հայաստանում անցկացվել են միայն հերթական խորհրդարանական ընտրություններ։ Ազգային ժողովի վերջին հերթական ընտրությունն անցկացվել է 2017 թվականի ապրիլի 2-ին։ Եթե մեր երկում օրինական ընտրված իշխանությունը չտապալվեր և վեցերորդ գումարման Ազգային ժողովը շարունակեր պաշտոնավարել, ապա դրա լիազորությունների ժամկետը պետք է ավարտվեր 2022 թվականի գարնանը, սակայն այդ ընթացքում Հայաստանում անցկացվել է երկու արտահերթ ընտրություն։ Սա ցույց է տալիս Հայաստանում անկայունության իրական վիճակը, որի պատճառը հայ ժողովրդի ամենամեծ թշնամի հանդիսացող ընդամենը մեկ անդաստիարակ, տգետ, խեղկատակ է, որն անտրամաբանական և անօրինական զարգացումների հետևանքով հայտնվել է իշխանության ղեկին և այդ իշխանությունը ծառայեցնում է Հայաստանի թշնամիների շահերին՝ կործանելով մեր պետականությունը և մեր ժողովրդի լուսավոր զավակներին։
Մեր խեղճության մեկ այլ դրսևորում է նաև հանրային մասնատվածությունն ու անհամերաշխությունը։ 2017 թվականի ԱԺ ընտրությանը մասնակցել է 9 կուսակցություն և դաշինք, 2018 թվականի արտահերթ ընտրությանը՝ 11, իսկ 2021 թվականի արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ են ներկայացրել, ոչ ավել ոչ պակաս, 27 կուսակցություն և դաշինք։
Սրանք փաստերն են, որոնցով արձանագրվում է մեր պետականության վախճանն այնքան ժամանակ, քանի դեռ մեր պետությունն ու ժողովրդին անօրինական ճանապարհով շարունակում է ղեկավարել հայ ժողովրդի ամենամեծ թշնամին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել