ԱԺ քայլիստ երեսփոխանուհի Տաթևիկը, ով ներկայանում է որպես ադրբեջանագետուհի, ԱԺ ամբիոնից դարակազմիկ բացահայտում է արել և հայտնել, որ "Սահմանային միջադեպերը տեղի են ունենում, որովհետև մենք ունենք Ադրբեջանի նման հակառակորդ և հարևան"...
Ինչպես կասեր դասականը՝ Իյա, իրո՞ք....Իսկ ո՞վ չգիտեր դրա մասին... Այն, որ թուրք-ազերիի նման վայրենի և բարբարոս հարևան ունենք,նորմալ մարդիկ գիտեն շատ վաղուց, իսկ ներկայիս ՀՀ երեք նախկին նախագահներն այդ մասին գիտեն 1988 թ-ից...Միայն Տաթևիկի ու նրա քայլիստ առաջնորդ Նիկոլի նման տգետների համար էր դա բացահայտում, որ հիմա ԱԺ ամբիոնից է դա բարձրաձայնում ու չի ամաչում, որ էժանագին տաֆտոլոգիաների հեղինակ է դառնում...
Տաթևի՛կ, հաջորդ անգամ այդ ամբիոնից կհայտարարես, որ լավ է լինել կուշտ և առողջ, քան հիվանդ և սոված, քանի որ այդ մասին ոչ ոք չգիտի...
Իր ելույթի ժամանակ սույն գիտնականուհին նաև կեղծ տեղեկություններ է հայտնել, թե "Միևնույն ժամանակ, երեկ, փաստացի, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո առաջին անգամ մենք կրկին ունեցանք զոհ"... Տաթիրկը ստում է, քանի որ չարաբաստիկ այդ հայտարարությունից օրեր անց՝ դեկտեմբերի 10-ին Հադրութի շրջանում գերեվարված մեր 11 զինվորականներին ադրբեջանցիները գնդակահարել էին և այդ սարսափազդու կադրերը տեղադրել էին համացանցում... Ի՞նչ առաջին զոհի մասին է խոսում սույն քայլիստուհին... Մտածում է՝ ոչ ոք չի հիշում, թե այդ տղաներն ու՛մ պատճառով հայտնվեցին ադրբեջանական գերության մեջ և սպանվեցին...
Այս քայլիստուհին իր առաջնոդի կողմից դիտավորյալ տանուլ տված պատերազմից հետո բավական երկար ժամանակ պապանձվել էր ու չէր խոսում՝ խնայելով մեզ իր տգետ և անհեթեթ մտքերից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել