2021 թվականի մայիսի 26-ին ժամը 18․00-ին ավարտվել է կուսակցությունների և դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրումների և թեկնածուների ցուցակներ ներկայացնելու սահմանված ժամկետը։ Ինչպես նախապես ես հայտարարել էի, մնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ, հետևաբար իմ անունն ընդգրկված չէ հայտավորված 29 ուժերից որևէ մեկի ցուցակներում։ Ես չեմ ընդունում հանցավոր ճանապարհով օրինական իշխանության տապալման և անառողջ մթնոլորտում ընտրության գնալու կեղծ օրակարգը։ Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես շարունակում եմ առաջնորդվել այն օրակարգով, որի խնդիրն ու հրամայական է դավաճան թշնամուն իշխանությունից բոլոր հնարավոր ճանապարհներով վռնդելու պայքարը։ Քանի որ դեռևս չի չեղարկվել հունիսի 20-ին հայտարարված ընտրությունը, ուստի իմ պայքարի թիրախում կլինի ոչ միայն հայ ժողովրդի ամենամեծ թշնամու առաջնորդությամբ հայտարարված թշնամական-դավաճանական կուսակցությունը, այնպես էլ նրան դաշնակից և աջակցող այլ ուժերը։ Դավաճանը պետք է վռնդվի, դավաճանը պետք է պատժվի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել