Tert.am-ը գրում է.

Լիբանանում գործող շիա ուղղության «Հզբոլլահ» կուսակցության ղեկավար շեյխ Հասան Նասրուլլան ողջունել է Իսրայելի և պաղեստինյան ուժերի միջև օրեր տևած հակամարտությունից հետո հրադադարի հաստատումը, հաղորդում է ТАСС-ը:

Հարավային Լիբանանից իսրայելական ուժերի դուրս բերման 21-ամյակին նվիրված ելույթում Նասրուլլան հայտարարել է, որ պաղեստինյան ուժերի կողմից իսրայելական ռազմական ներուժի դեմ դիմադրությունը «թաղեց դարի գործարքը՝ մերձավորարևելյան կարգավորման ծրագիրը՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ մղված, որը արաբական երկրներին մղում էր Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելուն՝ պաղեստինցի ժողովրդի ազգային իրավունքների հաշվին»:

«Արևելյան Երուսաղեմի բնակիչների պաշտպանության դիրքերում կանգնելով՝ Գազայի հատվածի պաղեստինցի մարտիկները ուժերի նոր հարաբերակցություն հաստատեցին: Նրանց պատասխան հրթիռային հարվածները Իսրայելին ստիպեցին զգալ, որ այլևս անվտանգ միջավայրում չէ, իսկ Իսրայելի հյուսիսում արաբ բնակիչների՝ պաղեստինցիներին աջակցող բողոքի գործողությունները սպառնալիքի տակ են դրել իսրայելական պետության գոյությունը»,- ասել է «Հզբոլլահի» ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել