Hraparak.am-ը գրում է.

Այսօր գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Մհեր Հովհաննիսյանը Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքից էր: Համայնքի ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1 ժամ առաջ են տեղակացրել ընտանիքի անդամներին. «Տան անդամները վերջին անգամ երեկ երեկոյան են հետը խոսել: Մհերն ասել է, որ ամեն բան կարգին է: Ժամեր առաջ ենք իմացել, եւ չէինք կարողանում ծնողներին ասել, որ իրենց որդին էլ չկա: Ես խոսել եմ նաեւ շտաբի պետի հետ, ասում էր, որ զինվորների միջեւ վեճ ա տեղի ունեցել, տղան շատ ուժեղ ներվայնացել ա, զենքը հանել ա ու իրեն խփել ա: Անկեղծ ասած մեր հավատը չի գալիս, որ էդպիսի բոյով-բուսաթով, հաղթանդամ, պարապած տղան ինքնասպանություն կգործեր: Ռազմական ոստիկանության աշխատակցի հետ եմ խոսել, ասեց, որ հաստատ ինքնասպանություն է, ով ինչ կասի մի հավատացեք»,- ասաց համայնքի ղեկավարը եւ հավելեց, որ Հովհաննիսյանների ընտանիքը գյուղում մեծ հարգանք ունի:

Հիշեցնենք, պաշտպանության նախարությունից հայտնել էին, որ այսօր ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Կարենի Հովհաննիսյանը (ծնված 2001թ. 20/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Գեղարքունիքի ՄՏՍ) գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել