ArmLur.am-ը գրում է.

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարությունից օրեր անց իրավիճակը սահմանին սրվել է: Մայիսի 19-ին ԱՄՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին չգնալ Հայաստան, Արցախ եւ Ադրբեջան: Մասնավորապես, ԱՄՆ այս երկրների ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի եւ իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել այս երկրներ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսը, բայց զգուշացման մեջ խոսվում է նաեւ սահմանային լարվածության մասին։

Նկատենք՝ ԱՄՆ-ի կողմից այսպիսի հայտարարությունները պատահական չեն եւ հստակ մեսսիջ են պարունակում: Այդ օրվա հայտարարությունից հետո տարբեր շրջանակներ վերհիշեցին ԱՄՆ-ի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 26-ին արված գրեթե նույնաբովանդակ հայտարարությունը, որից մեկ օր անց սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը: Այդ ժամանակ եւս Միացյալ Նահանգները կոչ արեց Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և  բախումների պատճառով: Նույն թվականի հոկտեմբերին եւս տարբեր զգուշության կոչեր էին հնչում Բաքու կամ Ղարաբաղ այցելությունների մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել