«ԵԿՄ նախագահ, ԱԺ իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանն ուրբաթ օրը հանդես եկավ հայտարարությամբ, թե անընդունելի է համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցմանը համակերպվելը, ուստի «որոշել է չառաջադրվել որպես թեկնածու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին»։

Չնայած Միքայելյանի մտերիմները փորձում են վստահեցնել, որ «կամանդիրն» այդ որոշումը հեշտ չի կայացրել՝ ընկերները տևական ժամանակ համոզում էին, որ հաղթած պատերազմի հրամանատարը պետք է դուրս գա քաղաքականությունից, սակայն իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Միքայելյանի հրաժարվելու պատճառը շատ կենցաղային է․ նա ցանկացել է իր փոխարեն ավագ որդուն՝ Մեխակին մտցնել ընտրացուցակ, սակայն մերժում է ստացել Փաշինյանի կողմից, ավելի ճիշտ՝ տեղի մասով է եղել անհամաձայնությունը։ Միքայելյանն էլ նեղացել է ու հայտարարել, որ չի առաջադրվի։

Իշխանական շրջանակներում խոսում են, որ հնարավոր է որդուն տեղավորի Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակում, և ԵԿՄ-ականներն էլ դուրս կգան անհարմար վիճակից՝ հանուն Սասունի ստիպված չեն լինի Արցախը հանձնածին ձայն տալ և միահամուռ կաշխատեն Վազգենի եղբոր՝ Արամի համար։ Թեև նրա շանսերը բարձր չեն գնահատվում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել