Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում այս իշխանությունների երկրպագու և տարատեսակ անգրագետ մտքերով աչքի ընկնող Վազգեն Սարգսյանի եղբայր՝ Արամը հայտարարել է, որ " Ադրբեջանն ունի իր քարտեզները...Եթե ընդդիմադիրները հայտարարում են, որ զիջումներ լինելու են, ապա ադրբեջանցիները ճիշտ են. այդ տարածքներն Ադրբեջանինն են...Ես այդպես չեմ համարում...Եթե իշխանությունները չեն հիմնավորում, որ դա մերն է, ապա ընդդիմադիրները թող հիմնավորեն, որ դա մերն է...Մենք ուրիշինը չենք ուզում...Եթե ուրիշինն ենք ուզում, արեք Սոչին գրավենք... Էդ 8 գյուղը մեր ինչի՞ն է պետք...Իշխանությունները չեն կարող հիմնավորել, որ դա մեր գյուղերն են... Թող մեր ուժեղ ընդդիմությունը դա հիմնավորի..." (տեսանյութում այլ տգետ մտքեր ևս կան)...
Զարմանալի է, որ սա՝ Արամը, եղբոր սպանությունից հետո մեր երկրի վրաչապետն է եղել... Սրա բառապաշարն ամբողջովին համապատասխանում է դավաճան Նիկոլի անգրագետների և թերուսների թիմի ներկայացուցիչների բառապաշարին...
Նախ, Արամի նման թերուսը պետք է իմանա, որ ընդդիմությունը պետք է չապացուցի, որ դրանք մերն են, այլ դա պետք է անի իշխանությունը, քանի որ ընդդիմությունը իշխանություն չունի և որևէ լիազորություն չունի բանակցելու Հայաստանի անունից որևէ երկրի հետ և ինչ-որ ապացույցներ ներկայացնի իր անունից...
Երկրորդը, ընդդիությունը շատ վաղուց ապացուցել է, որ այդ տարածքները մերն են եղել և համացանցում շատ վաղուց հրապարակած է 1927 թ-ի քարտեզ, որտեղ ոչ միայն չկան այդ ադրբեջանական անկլավները, այլև ցամաքային կապ կա Հայաստանի և Արցախի միջև... Քանի որ ընդդիմությունն ի պաշտոնե լիազորված չէ բանակցելու ՀՀ-ի անունց, վերը նշված քարտեզը և շատ այլ ապացույցներ, որոնք կան Ազգային արխիվում, ԶՈՒ ԳՇ-ում, պատերազմից ամիսներ առաջ իշխանությունների կողմից դիտավորյալ փակված Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի արխիվում, գործող կապիտուլյանտ իշխանություններն Բաքվի հետ բանակցություննեորում այդ ամենը պետք է օգտագործեն հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման համար... Սակայն, քանի որ, Բաքվի հետ բակացությունները վարում է մեկը ում Իլհամը ծնկի է բերել և նսեմացնում է ամեն օր, ապա հայկական կողմը ազերիների հետ նույնիսկ չի էլ բանակցում... Բաքուն առանձնացրել են իրենց համար ձեռնտու քարտեզները, որոնք ավելի ուշ են հրատարակվել և պարտադրում են Երևանին այդ քարտեզների հիման վրա գնալ զիջումների՝ բացահայտ արհամարհելով, օրինակ՝ 1927 թ-ի վերը նշված քարտեզը...
Արամը, փորձելով պարտակել իր կուռք Նիկոլի անճարությունն ադրբեջանցիների հետ բանակցություններում, փորձում է ընդդիմադիրների կողմից այդ գյուղերի վերաբերյալ բարձրաձայնումները համարել ապացույց, որ ադրբեջանցիները ճիշտ են, որ այդ գյուղերը նրանցն է... Ինչպես կասեր դասականը՝ Իյա, իրո՞ք...
Չէ, անգրագետ Արամ, ըդդիմությունն ասում, որ Նիկոլը ոչնչություն է և չի կարող հավասարը հավասարին բանակեց իրեն ծնկի բերած Իլհամի հետ, որի համար դավաճան Նիկոլն ուղղակի նվեր է, որից կարելի է ստանալ այն ամենը ինչ ազերիները կցանկանան և կպահանջեն...
Առաջարկում եմ Արամին, որպես այս իշխանության երկրպագու, 1927 թ-ի քարտեզը տալ Նիկոլին ու պահանջել, որ այդ քարտեզի հիման վրա բանակցի ադրբեջանցիների հետ...
Ի դեպ, հայաստանյան ընդդիմությանն ատող և Նիկոլի հետ միասին ադրբեջանական լոբբինգով զբաղվող Արամ Սարագսյանը ծպտուն չի հանում Արծվաշենի մասին, որը 1927 թ-ի քարտեզով անկլավ չի եղել, իսկ հաջորդ տարիներին դարձել էր անկլավ, որը կա հրատարակված բոլոր քարտեզներում և 1992 թ-ին զավթվել է Ադրբեջանի կողմից...
Ամենասարսափելին այն է, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամը տեսանյութի վերջում շատ պարզ բացահայտում է, որ եթե իր սիրելի և պաշտելի Նիկոլը չգնա զիջումների, ապա կլինի նոր պատերազմ, որին մենք պատրաստ չենք...
Անգրագետ և Նիկոլին սպասարկող Արամին հիշեցնեմ, որ Ադրբեջանում կան բազմաթիվ քարտեզներ, որոնցով թուրքերն "ապացուցում" են, որ ամբողջ Հայաստանը դա "Արևմտյան Ադրբեջան"-ն է, իսկ իր հայրենի գյուղը՝ Դավալու քենդին է, որտեղ թաղված է Գրետա մայրիկը, իսկ Երևանը՝ թորքերի համար Իրևանը՝ Ռեվազ խանի կառուցած քաղաքն է, որտեղ թաղված է Վազգենը...
Համոզված եմ, ինչ-ինչ պատճառներով դրդված սա, ով թողեց պղծեն Վազգենի արձանը Շուշիում, ծպտուն չի հանի, եթե թուրքերը գրավեն իր հարազատ Արարատ գյուղը և Երևանը. մեծ հաճույքով haqqin.az-ի իրևանյան գրասենյակում հարցազրույց կտա մի թուրք լրագրողի ու կապացուցի, որ թուրքերն ունեին քարտեզներ և դրա համար էլ ճշիտ են արել գրավել են "Արևմտյան Ադրբեջանը"...
Արա՛մ, այդ բոլոր տարածքները, որոնք քո նման տգետն, ըստ քարտեզների համարում է ադրբեջանական, մեր պատմական հողերն են, որոնք տարբեր ժամանակներում գրավվել են թուրքորի կողմից...
Ի՞նչ կլիներ թրքասեր Արամի հետ, եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել