ArmLur.am-ը գրում է.

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետի սկանդալային հայտարաության տակ ստորագրած ՊՆ պաշտոնյաներին նոր պաշտոններ են տալիս:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԶՈՒ գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանին միացած բարձրաստիճան պաշտոնյաների մասով Պաշտպանության նախարարությունում գործընթաց է սկսվել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավար կազմն իր մոտ է հրավիրում Գասպարյանի հայտարարությանը միացած բարձրաստիճան զինվորականներին, փորձում շահագրգռել նրանց՝ տարբեր առաջարկություններ հնչեցնելով:

Հետաքրքրվում են նրանց ֆինանսական ու սոցիալական դրությամբ, շահավետ վարկեր են առաջարկում, երեխաներին աշխատանքի տեղավորելու տարբերակ քննարկում, փորձում այդկերպ մեղմել իրավիճակը, որպեսզի վերջիններս առանց որևէ խնդրի աշխատեն ապագա Գլխավոր շտաբի պետի հետ և մոռանան վարչապետի հրաժարականի պահանջը:

Եվ ահա ՊՆ գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը, որը եւս ստորագրել էր Օնիկ Գասպարյանի հայտարության տակ,եւ պահանջում էր վարչապետի հրաժարականը, նոր պաշտոն ստացավ:

Այսօր ՀՀ նախագահի հրամանագրով Էդվարդ Ասրյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ։
Ի դեպ Ասրյանին տարիներ առաջ հեռացրել էին 5-րդ պաշտպնական շրջանի հրամանատարի պաշտոնից վատ կառավարման համար, սակայն ՊՆ-ում նրան համարում են գրագետ սպա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել