ArmLur.am-ը գրում է.

Վարդենիսի տարածքում մայիսի 18-ից անհետացած ժամկետային զինծառայողի մասին դեռ որևէ տեղեկություն չկա, որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա, եւ մինչ անհետանալը ծնողները ոչ մի անհանգստություն նրա հետ խոսելիս չեն նկատել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ անհետ կորած զինծառայողը 18 տարեկան է, բանակում ծառայում էր ընդամենը երեք ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել