Անվտանգության ներկայիս սպառնալիքների վերաբերյալ ոլորտային փորձագետների, բարձրաստիճան զինվորականների մասնակցությամբ քննարկման էի։
Գաղափարների, ծրագրային մոտեցումների, առաջնահերթությունների բովանդակային քննարկման լավ ձևաչափ էր։
Բայց 3-4 ժամ տևողությամբ քննարկման ընթացքում անընդհատ մտածում է, թե սրանց հեռացնելուց հետո այս ծավալի աշխատանքը որ կետից պետք է սկսենք։
Այսքան կուտակված խնդիրներ, սպառնալիքներ, ճգնաժամ։ Սրանց իշխանությունից հեռացնելուց հետո էլ պետք է անընդհատ, բոլոր ոլորտների մասնագետների, կառավարիչների մասնակցությամբ, ամենատարբեր ֆորմատներով աշխատել, որպեսզի կարողանանք նախ կանգնացնել երկրի գահավիժումը, կայունացնել և արագ գնալ նոր ծրագրերի, նոր լուծումների հետևից։
Քննարկումը «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնությամբ էր կազմակերպվել, սակայն խնդիրը ոչ թե կուսակցական, նեղ անձնական շահերի տիրույթում դիտարկելն է, այլ առաջիկա ժամանակահատվածի համար անվտանգության համակարգի վերակառուցման ուղղությամբ ճիշտ պլանավորում և մեծածավալ աշխատանքի ճակատ ձևավորելը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել