Hraparak.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը անվտանգության խորհրդի նիստին է ներկայացել Կոլումբիայի դրոշով, իսկ ավելի ճիշտ՝ ՀՀ պետական դրոշը համազգեստի վրա թարս ամրացրած։

Զարմանալի է, որ ՀՀ պետական դրոշի նկատմամբ «առանձնակի ակնածանք» ունեցող Նիկոլ Փաշինյանը սա չի նկատել և աշխատանքից չի ազատել Աբազյանին՝ նրան հանրայնորեն նսեմացնելով՝ հատկապես, որ Փաշինյանը դրա փորձն ունի։

Կհիշեք, որ «պետական դորշի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար» Փաշինյանը ստիպեց աշխատանքից ազատման դիմում գրել և հեռանալ մաքսային ծառայության աշխատակցին․

«Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի»,- ասել էր Փաշինյանը, նա  նաև մաքսային ծառայության աշխատակցին նկատողություն արեց։ Փաշինյանին աշխատակցի կեցվածքը դուր չէր եկել․ «Վարչապետը մոտենում է, պետք է ձգված կանգնել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել