Shamshyan.com-ը գրում է.

Մայիսի 20-ին հրդեհի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղում գործող «Շողիկ Օհանյան» ԱՁ-ի բենզալցակայանի հետնամասում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Վայոց Ձորի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են բենզալցակայանի հետնամասում գտնվող բենզինի պահեստարանում բռնկված հրդեհը, իսկ հրդեհի հետևանքով նշված վայրից մարմնի տարբեր մասերում ստացած 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձորի բնակիչ՝ 50-ամյա Հովիկ Հովակիմյանը։

Փաստի առթիվ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Կայքի տեղեկություններով Հ. Հովակիմյանը նշված բենզալցակայանի սեփականատերն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել