Hraparak.am-ը գրում է.

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը` «Էրատո» ջոկատի հրամանատար Աննա Հակոբյանը, նախընտրական արշավի շրջանակներում այս պահին Սյունիքում է։ Նա կարճատեւ զբոսանք է ունեցել համայնքապետարանի մոտակայքում, որից հետո այցելել է Գորիսի Սերո Խանզադյանի անվան դպրոց, առիթը, թերեւս, դպրոցի սպորտդահլիճի բացումն է, որի վերանորոգման աշխատանքները վերջերս են ավարտվել, ըստ ամենայնի՝ տիկնոջ մեկենասությամբ է սպորտդահլիճը վերանորոգվել, եւ վերջինս պահը բաց չի թողել եւ որոշել է նախընտրական քարոզարշավի վերածել՝ տնօրենի հրավիրյալների համար։

Որոշ տեղեկություններով՝ դպրոցի տնօրենը իշխանության սրտի թեկնածուն է եւ առաջիկա ընտրություններում ներգրավված կլինի որեւէ կարգավիճակով։ 

Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Էրատո» ջոկատի հրամանատարը փորձել է այցելել զոհվածների ընտանիքներին, սակայն մինչ այս պահը նրան մերժել են։ Փաստորեն, մինչ Սյունիքում լարված իրավիճակ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թիկունքում երկիրը մաս-մաս հանձնում է թշնամուն, վարչապետի կինը նախընտրական արշավներ է իրականացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել