Tert.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը:

Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված «վերանորոգման աշխատանքների» անվան տակ հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը` նպատակ ունենալով փչացնել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` առաջ բերելով հակագիտական թեզեր Արցախի հայկական եկեղեցիների վերաբերյալ:

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքն այս իրադարձություններին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ հարցին Զախարովան պատասխանել է. «Պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը Լեռնային Ղարաբաղում և շրջակա տարածներում պարբերաբար քննարկվում է մեր շփումներում՝ ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել