««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչև Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սահմանային լարված իրավիճակ է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, կտրված իրականությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի փնտրտուքի մեջ է: Ըստ մեր տեղեկությունների՝ երեկ իմքայլականները խմբակցության նիստ են հրավիրել, որի ընթացքում քննարկել են թեկնածուներից որևէ մեկին ընտրելու հարցը:

Մեր տեղեկություններով՝ ՀԾԿՀ անդամի համար առաջադրվել է չորս թեկնածու: Երեկ՝ նիստի ժամանակ, քննարկվել է Ռազմիկ Խաչատրյանի, Ռուբեն Եղոյանի, Կարեն Մարգարյանի և Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Մենք տեղեկացանք, որ իմքայլականների մեծամասնությունը ոչ ոքի չեն էլ ճանաչել, պարզապես պատգամավորներին ուղարկվել են թեկնածուների կենսագրական տվյալները, ու վերջիններս, դրա հիման վրա, պետք է որոշեն՝ ում են ընտրելու՝ որպես թեկնածու։ Կարելի է ասել՝ ինչպես միշտ, իշխանական ֆրակցիայի ներկայացուցչները բանից անտեղյակ են, ապրում են հետևյալ սկզբունքով՝ «վերևները» ինչպես կորոշեն, իրենք այդպես էլ կքվեարկեն:

Նշենք, որ մայիսի 25-ին խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը, ու այդ ժամանակ էլ իմքայլականները կընտրեն ՀԾԿՀ անդամին: Հիշեցնենք, որ դեռևս ապրիլի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը տապալեց իր կողմից առաջադրված՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թեկնածուի ընտրությունը։ «Իմ քայլը» ՀԾԿՀ թափուր անդամի համար առաջադրել էր Լևոն Բունիաթյանի թեկնածությունը, որին կողմ էին 13-ը: Իմքայլականները նորից են փորձում»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել