Իշխանության թեզը՝ եթե հողերը չհանձնենք, զիջումների չգնանք, ապա պատերազմ կսկսի, այս վերջին 8 ամիսների ընթացքում տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց։
Այդ «հիմնավորմամբ» հանձնվեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ավելի ուշ՝ Կովսականի, Սանասարի այն հատվածները, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ հայկական վերահսկողության տակ էին, ինչպես նաև Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։
Ընտրական այս փուլում, դրա տարբեր փոփոխություններով, այս թեզն օգտագործվում է մարդկանց համոզելու, թե՝ մենք չլինենք իշխանության, ապա ընդդիմությունը ընտրություններին հաղթանակի դեպքում նոր պատերազմ է լինելու։
Սա ոչ միայն հանրությանը ահաբեկելու, մոլորեցնելու ճանապարհով, հույզերի հիման վրա իրենց սև գործն անելու միտում ունի, այլ ճանապարհ է բացում տարածքային այլ կորուստների համար։
Հասարակության առողջ հատվածի համար այսօր իրար կշտամբելու, մեղադրելու ժամանակը չէ, պետք է հավաքել բոլոր ուժերը՝ մարդկանց ամենատարբեր գործիքներով բացատրելու, համոզելու, ասելու իրականությունը։
Դա կլինի հավաքների, ակցիաների, հարցազրույցների, թե տեղում հանդիպումների ձևաչափով, կարևոր չէ, առաջնայինը մարդկանց ճիշտ իրողությունները, ճշմարտությունը հասցնելու գերծառույթն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել