News.am-ը գրում է․

Եվրախորհրդարանի անդամները հինգշաբթի ձայների մեծամասնությամբ հաստատել են բանաձեւ, որը, փաստորեն, սառեցնում է Չինաստանի հետ ԵՄ ներդրումային նոր համաձայնագրի նախապատրաստումն ու վավերացումը Պեկինի կողմից ավելի վաղ ներդրված հակապատժամիջոցների, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումների պատճառով, որոնց համար Արեւմուտքը մեղադրում է Չինաստանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Բանաձին կողմ է քվեարկել 599 պատգամավոր, դեմ՝ 30-ը, իսկ 58-ը մնացել է ձեռնպահ:

«Հաշվի առնելով Չինաստանի կողմից ընդունված պատժամիջոցները՝ հիմնավորված ենք համարում սառեցնել Չինաստանի եւ ԵՄ-ի միջեւ ներդրումների մասին համապարփակ համաձայնագրի քննարկումը, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի կողմից դրա հաստատման վերաբերյալ ցանկացած քննարկում», - ասվում է բանաձեւում:

Պատգամավորները Եվրահանձնաժողովին կոչ են արել այս համաձայնագիրը որպես լծակ օգտագործել Չինաստանում մարդու իրավունքների վիճակը բարելավելու եւ այնտեղ քաղաքացիական հասարակությանը աջակցելու համար: Բացի այդ, Եվրախորհրդարանը կոչ է անում ընդլայնել համակարգումը եւ համագործակցությունը ԱՄՆ-ի հետ «Չինաստանի վերաբերյալ տրանսատլանտյան երկխոսության շրջանակում», մասնավորապես՝ մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված միջոցառումների հետ կապված:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել