News.am-ը գրում է․

Երեկ, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարը նշեց, որ փաստաթուղթ են շրջանառել, դրան ի պատասխան մենք հայտարարել ենք, որ այո, այդպիսի փաստաթուղթ ստացել ենք, բայց դա քննարկելու համար կա մի կարեւոր նախապայման, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Դեռեւս այս հարցի քննարկման ԱԽ առաջին նիստում ունեցել ենք կարեւոր ռազմավարական որոշում, որ պետք է մենք մաքսիմալ բոլոր գործողությունները հրապարակային կատարենք: Մենք ամբողջովին մեր գործողությունների տրամաբանությունը պահել ենք այդ ռազմավարության շրջանակներում: Մաքսիմում հրապարակային ենք աշխատել: Այս փաստաթղթի մասին մենք երեկ խոսել ենք: Ասել ենք, որ այդպիսի փաստաթութ կա: Մենք դեռ այս փաստաթղթի շուջ քննարկումներ չենք սկսել, որովհետեւ մինչեւ քննարկումներ սկսելը շատ կարեւոր է, որ Ադրբեջանի զինված ուժերը լքեն ՀՀ սուվերեն տարածքը: Դա է պատճառը, որ ավելի կոնկրետ հաղորդակցություն հանրության հետ չի եղել:

Երբ այս գործընթացն սկսել է, մենք որոշակի չափով խնդիրը տեղայնացրել ենք, սկսել ենք միջազգային կարեւոր գործընթաց, որի արդյունքում հստակ միջազգային կոնսենսուս է ձեւավորվել՝ Հնդկաստանից մինչեւ ԱՄՆ, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը պետք է լքեն ՀՀ տարածքը»,-ասաց ԱԽ քարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել