ArmLur.am-ը գրում է.

ArmLur.am-ի  ձեռքի տակ է հայտնվել այն փաստաթուղթը, որը պատրաստվում է ստորագրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը համաձայնել է ստորագրել այս փաստաթուղթը միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինծառայողները կլքեն Հայաստանի տարածքը և փաստաթղթում խմբագրական մի քանի շտկումներ կարվեն: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, սա փաստաթղթի նախնական տարբերակն է, հայկական կողմն առաջարկել է փոփոխություն անել դրա մեջ:

Ներկայացնում ենք փաստաթղթի թարգմանությունը.

Մենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում են հետևյալի մասին.

  1. Խաղաղության հաստատման, տարածաշրջանում անվտանգության ապահովման շրջանակներում, որոնք իրականացվում են երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հիման վրա, ստեղծվում է համատեղ դելիմիտացիայի հարցերով Հանձնաժողով՝ Հայաստան Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, որին հաջորդելու է դեմարկացիայի գործընթացը:
  2. Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը Հանձնաժողովի շրջանակներում ստեղծում են ազգային պատվիրակություններ:
  3. Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը ստեղծում է ազգային պատվիրակություն՝ Հանձնաժողովի շրջանակներում խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար:
  4. Պատվիրակությունները ղեկավարելու են լիազորված ներկայացուցիչներ՝ նշանակված Ադրբեջանի, Հայաստանի եւ ՌԴ-ի ազգային օրենսդրություններին համապատասխան:
  5. Հանձնաժողովը մինչև 2020 թվականի հունիսի 30-ը կանցկացնի իր առաջին նիստը, որի արդյունքում կձևավորվեն հիմնական ուղղություններն ու աշխատանքի հերթականությունը, ինչպես նաեւ՝ կհաստատեն փորձագիտական խմբերի կազմերը:
  6. Փորձագիտական խմբերը Հանձնաժողովի առաջին նիստից հետո մեկ ամսվա ժամկետում  կներկայացնի միջոցառումների շարք:
  7. Բոլոր հարցերը, որոնք կապված են Հայտարարության ապահով իրականացման հետ եւ Հանձնաժողովի աշխատանքների իրականացման հետ, պետք է իրականացվեն միայն դիվանագիտական եւ քաղաքական ճանապարհով՝ եռակողմ համաձայնագրի հիման վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել