Lurer.com-ը գրում է.

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետի թափուր տեղը կզբաղեցնի Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի թիկնապահը՝ Արմեն անունով։ Մեզ հայտնի դարձավ նաև, որ անձնագրային բաժանմունքի դիմաց տարիներ շարունակ գործող պատճենահանման կետը պատկանել է հենց նրան։ 

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամբողջ համակարգը ցնցված է անսպասելի որոշումից և իշխանության ներկայացուցչի կողմից՝ իր մերձավորին պաշտոնի նշանակելու հանգամանքից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել