Pastinfo.am-ը գրում է.

Նախօրեին ժամկետային զինծառայողներից մեկի հարազատները ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանից ուղևորվել էին Կութ համայնք՝ տեղեկություն իմանալու իրենց որդուց։ 

Համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը հաստատեց տեղեկությունը, ավելին՝ նշեց, որ գյուղապետարանի մոտ հանդիպել է երկու օր իրենց զինվորից լուր չունեցող տավուշցիներին։

«Գյուղապետարանի մոտ տեսել եմ ժողովրդին։ Ասեցին Նոյեմբերյանից ենք, մեր երեխուց լուր չունենք երկու օրա, դրա համար եկել են, բայց չգիտեմ, թե ինչա եղել։ Երեխային մեր պոստերն են տարած եղել, բայց չգիտեմ որտեղ է եղել։ Ես էլ չիմացա՝ ինչ եղան, բայց էսօր չեմ տեսել, չիմացա տղային տեսան թե ոչ»,- ասաց Չիտչյանը, հավելելով, որ այսօր հարազատներին ինքը չի տեսել, տեղեկություն չունի՝ կապվել են արդյոք իրենց զավակի հետ, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել