Hraparak.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, ըստ տեղեկությունների`մարզի մի քանի համայնքներում ադրբեջանցիները առաջ են եկել։

Օրինակ` Վերին Շորժայի սարերում նրանք շարունակում են տեղակայված մնալ։

«Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրավիճակը լարված չէ, սակայն ադրբեջանցիներն իրենցից 500 մետր հեռավորության վրա են։

«Հիմա թուրքը նստած է, բայց մենք աշխատում ենք դաշտերում, մեր տղաները նրանց դեմը կանգնած են։

Մենք պետք է մեր ցանքը անենք, չենք վախենում։ Հենց հիմա էլ ադրբեջանցիները կարան ինձ խփեն, ես դաշտի կողքը կանգնած եմ, բայց չեմ վախենում»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Նա նաեւ նշեց`այս տեսարանը հաճելի չէ.«Գլուխդ բարձրացնում ես, տեսնում ես դրանց, բայց մենք նահանջելու տեղ չունենք, ո՞վ կարա մեր հողը տա»։

-Ինչպես Արցախի մեծ մասը ստորագրությամբ տրվեց...

֊Էդ պատմությունը մի անգամ տեսել եմ ես...Բա ի՞նչ անենք, թողնենք ո՞ւր գնանք, մենք ամեն ինչ ենք արել-դրել, 1988 թվից այս գյուղում ներդրում ենք արել, ու՞ր գնանք։

-Այսօր վարչապետն ասաց, թե թուղթ է ստորագրելու, ոչ պաշտոնական տեղեկություններով` որոշ հատվածներ տալու մասին է խոսքը։

֊Ես չգիտեմ`ով ինչ ասեց, վարչապետեր են փոխվել, կարա տարինմեկ վարչապետ փոխվի, ինձ հետաքրիր չէ, ու մեր ուզած գործը անում ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել