Pastinfo.am-ը գրում է.

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին մեկնաբանության հարցով «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալանի հետ։ Վերջինս չհերքեց և չհաստատեց տեղեկութունը, թե Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, նշեց, որ Դուշանբեից Երևան են վերադառնալու։ 

«Մենք ներկայումս գտնվում ենք Դուշանբեից Երևան վերադառնալու փուլում, վաղը գալու ենք գործի որպես կանոն»,- ասաց Նաղդալյանը։
Խոսնակից փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ստորագրվող երրորդ փաստաթղթի մասին, սակայն խոսնակը նշեց, որ կարող է ներկայացնել միայն ԱԳՆ դիրքորոշումը ընդհանուր գործընթացի վերաբերյալ և հավելեց՝ ավելին հայտնել չի կարող։

«Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումից հետո միայն պայմաններ կստեղծվեն որևէ ձևաչափով և օրակարգով քննարկումների հնարավորությունը դիտարկելու համար»,- հայտնել է ԱԳՆ խոսնակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել