Hraparak.am-ը գրում է.

Կյանքից հեռացել է լրագրող, տնտեսական մեկնաբան Արա Մարտիրոսյանը: Ինչպես հաղորդում է Yerevan Today կայքը, 51-ամյա տնտեսական մեկնաբանը մահացել է մայիսի 20-ի առավոտյան՝ կորոնավիրուսի հետևանքով:

Մարտիրոսյանը երկար տարիներ թղթակցել է տարբեր լրատվամիջոցների, եղել է «Ազգ» օրաթերթի լրագրողը, դասախոսել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել